Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Օրինակ՝, երբ որ ակը շփվում է գետնի հետ, նա սկսում է շարժվել։

2.Ինչով է պայմանավորված շփումը։

Շփում է պայմանավորված շփվող մարմինների մակերևույթներից։ Շփումը առաջանում է երբ երկու մարմնի մակերևույթները իրար են հպվում։

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Շփումը ունի երեք տեսակ՝ դադարի շփման ուժ, սահքի շփման ուժ և գլորման շփման ուժ։ Օրինակ՝, եթե գիրքը դրված է սեղանին, նա չի շարժվում, բայց շփվում է սեղանի հետ։ Օրինակ՝, եթե սահնակը իջնում է սարից, նա որոշ ժամանակ հետո կանգնում է։ Օրինակ՝, եթե գլորվում է սահնակը, նա ավելի քիչ շանսեր ունի կանգնելու, քան սահքի շփման ուժի ժամանակ։

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Գլորման շփման ուժը փոքր է, որովհետև երբ սահնակը սղալով է իջնում, նրան հեշտ է կանգնացնելը։ Նա դիպչելով մի մեծ քարի կկանգնի, իսկ գլորվող սահնակը վրայով կանցնի և դժվար կլինի նրան կանգնացնել։

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

Շփումը օգտակար է նրանով, որ շփման շնորհիվ ավտոմեքենաները քշվում են և արգելակում, մարդիկ և կենդանիները քայլում են և վազում,  մենք ձեռքով առարկաներ ենք բռնում։

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Շփման հետևանքով մաշվում են մեքենաների մասերը։

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Շփումը կարելի է մեծացնել խորթ ու բորթ վայրերով, քարերով և այլ մարմիններով։

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Շփմուը կարելի է փոքրացնել յուղերով և քսուքներով։ Շփումը նաև կարելի փոքրացնել առանցքակալներով դարձնելով գլորման շփումը, որը ավելի փոքր է։

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

Օրինակ՝, երբ թուղթը գցում ենք նրա վրա ազդում են երկրի ծանրության ուժը և օդը։

10.Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ազդում է նույն ուժով, որքան մի քանի ուրիշ ուժ, կոչվում է համազոր։

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղ

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափի փոփոխությունը

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Մատիտի կոտրվելը, թղթի պատռվելը

3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերկանգնում է իր ձևն ու չափը դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ հակառակ դեպքում պլաստիկ

Առաձգական դեֆորմացիա է գնդակ տշելիս գնդակի վրա փոս արաջանալը, իսկ պլաստիկ է մատիտի կոտրվելը:

4.Որ ուժն են անվանում ծանրության ուժ

5.Ինչպես է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

6.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:

Առաձգական ուժը այն ուժն է որը առաձգական դեֆորմացիաի ժամանակ հետ է բերում մարմնի սկզբնական ձևը, այն միշտ ուղղված է ազդեցության հակառակ կողմ:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիաի ժամանակ մարմնում առաջացած առաձգական ուժ ուղիղ համեմատական է դեֆորմացիաի չափին

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

F=kx

9.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը

Զսպանակ, որի ծայրին կեռիկ կա, ցուցիչ:

10.Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Հուկի օրենք

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա/Ուժ

1.Ինչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը

2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):
1Ն ուժը նշանակում է, որ մեկ վարկյանում մարմինը անցնում է մեկ մետր։

3.Ինչպիսի մեծություն է ուժը:
ուժը վեկտորական մեծութունն է :

4.Որ ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար
Սկայլարը ունի արժեք ,իսկ վեկտորականը ուժը ունի ուղություն։

5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված
կախված է արագությունից, տիեզերական ձգողության ուժից եւ այլն:

6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով
Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները փոխազդում են տիեզերական փոխազդեցության ուժով: Լուսնի փոխազդեցության հետեւանքով տեղի են ունենում մակընթացություններ եւ տեղատվություն, Մոլորակներն են Արեգակի շուրջը պտտվում նրա ձգողության հետևանքով:

7.Ինչից է կախված տիեզերական  ձգողության ուժը
Մարմինների միջև հեռավորությունից է կախված ձգողության ուժը:

8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը:
F=mg

Սովորե լԷ.Ղազարյանի դասագրքից էջ55 -ից մինչև էջ 62

Լուծել հետևյալ խնդիրնեը

1.Որքան է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:
F=m*g
F=2000*9,8=19.600

3.Հաշվել ջրի զանգվածը,եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90Ն է:
mջուր=f/g=90 : 9,8=9,1կգ

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

1.Որ մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

2.Ինչպես է որոշվում նյութի խտությունը

Խտությունը որոշելու համար անհրաժեշտ է իմանալ մարմնի զանգվածը և ծավալը։

3.Ինչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

ՄՀ-ում խտության միավորը 1կգ/մ3։

4.Ինչպես կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը

v=m/p

5.Ինչպես կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:

m=p.v

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի իր արագությունը,թե ոչ:

Ոչ

2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ

Գնդակը խփում ենք պատին, նա հարվածում է պատին և գնդակը հետ է գալիս, որովհետև գնդակը ազդում է պատի վրա, պատն էլ գնդակի վրա և այլն

3.Մարմնի որ հատկությունն է կոչվում իներտություն

Այս և բազմապիսի այլ օրինակներ ցույց են տալիս, որ բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկություններով, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել և դա կոչվում է իներտություն:

4.Որ մեծությունն են անվանում մարմնի զանգված

Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը:

5.Ինչպես կարելի է չափել մարմնի զանգվածը

Չափման միավորներով

6.Ինչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Զանգվածը արտահայտվում է m տառով:

7.Ինչն է զանգվածի չափանմուշը միավորների ՄՀ-ում

ա.ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ

բ.ծանոթացում կշռման կանոններին

գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։

2.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Մեքենայի ընթանալը, ինքնաթիռի թռիչքը, տերևների շարժվելը։

3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ միմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4.Ինչն են անվանում նյութական կետ։

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ։

Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:

6.Ինչն են անվանում շարժման հետագիծ։

Մեծ բարձրությամբ թռչող ինքնաթիռը թողնում է տեսանելի հետք։ Այդ դեպքերում ասում են, որ դիտարկվող մարշինը շարժվում է որոշակի գծով, որն անվանում են մարմնի շարժման հետագիծ։

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է: