Рубрика: Ֆիզիկա

Թեման․Գազի ճնշում

Լաբորատորիայում․Գազի ճնշումը հաստատող փորձեր

1Ինչով է պայմանավորված գազում ճնշումը ընդարձակումը:

Եթե արտաքինից ազդեցություններ չկան,բացակայում են,ուստի գազում ճնշումը շարունակելու է ընդարձակվել տարբեր ուղղություններով․

2․Ինչու են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

Գազի ճնշումն անոթի պատերին պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներից։ Գազը ճնշում է գործադրում նույն ուղղություններով ուսումնասիրություններն են ցույց տվել։

3․ բացատրել գազում ճնշումը  ինչպես է փոփոխվում ,գազը բնութագրող մեծությունների փոփոխությունից կախված:

Ինչքան բարձր է ջերմաստիճանը,այդքան մեծ է ճնշումը։ Եթե ծավալը մեծացնենք,ապա ճնշումն կփոքրանա ,և եթե հակառակը,ճնշումն կբարձրանա։ Վերջին փորձում հենց այդպես էլ եղավ։ Երբ մենք խողովակի մխոցը առաջ քաշեցինք,տեսանք,որ թաղանթը ուռչեց,այսինքն ներսից գազի մոլեկուլները ավելի մեծ ճնշում էին գործադրում,ավելի շատ են ներսից հարվածները բոլոր ուղղություններով,քան արտաքինից։ Հակառակ գործողություն արեցինք,հետ քաշեցինք և տեսանք,որ թաղանթը ներս ձգվեց,դա պայմանավորված է հակադարձ համեմատական կապով։ Երբ մենք ծավալը փորքացրեցինք ճնշումն մեծացավ,իսկ երբ փոքրացրեցինք՝մեծացավ ճնշումն։ Եվ արտաքինից ավելի շատ էին մոլեկուլների հարվածները բոլոր ուղղություններով,քան դրսից․

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:

F=pS

3.Որոնք են ճնշման միավորները

Ճնշման միավորը 1Պասկալն է ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի։

Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).
1 հՊա = 100 Պա, 1 կՊա = 1000 Պա, 1 ՄՊա = 1000000 Պա

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

1.Որոնք են պարզ մեխանիզմները

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։ 

2.Ինչ է լծակը:

Լծակը պարզ մեխանիզմ է։Լծակը հնարավորություն է տալիս փոքր ուժերով մեծ ծանրություններ բարձրացնել։ Լծակով կարելի է կտրտել։ Կշեռքը նույնպես լծակ է։ 

3.Ինչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

4..Ճախարակի ինչ տեսակներ գիտենք:

Մենք գիտենք անշարժ ճախրակը, շարժական ճախրակը և բազմաճախրակը։

5..Որ ճախարակն է կոչվում անշարժ:

Եթե բեռը բարձրացնելիս ճախրակի առանցքը մնում է անշարժ, ուրեմն այն կոչվում է անշարժ ճախրակ։

6.Որ ճախարակն է կոչվում շարժական:

Եթե բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախրակը, ուրեմն այն կոչում է շարժական ճախրակ։ 

7..Ինչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Անշարժ ճախրակի միջոցով մենք բեռը բարձրացնում ենք վերև, բայց ուժի շահում չենք ունենում։

8..Ինչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքան ենք շահում ուժի մեջ:

Շարժական ճախրակի միջոցով մենք շահում ենք 2 անգամ։ 

9.Ինչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:

Բազմաճախրակը կազմված է երեք շարժական և երեք անշարժ ճախրակներից։ Մենք ուժի մեջ շահում ենք 6 անգամ։

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11.Որ աշխատանքն է կոչվում օգտակար

Այն աշխատանքը, որը կատարվում է մեքենան բարձրացնելու համար կոչվում է օգտակար։

12..Որ աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

13.Ինչու լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

14.Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Այն ֆիզիակական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի, որ մասն է, կոչվում է ՕԳԳ։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ։

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

Ոչ, հնարավոր չէ։

Рубрика: Ֆիզիկա

ֆիզիկա

1.Երբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ:  Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:

2.Ինչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

Մեխանիկական աշխատանքը կարող է տեղի ունենալ միայն ուժի առկայությամբ: Ուժն է ազդում աշխատանքի վրա, միայն ուժի ազդեցությամբ է մարմինը շարժվում:

3.Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:

Աշխատանքը հավասար է մարմնի վրա ազդող ուժի եւ նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:

A= Fs

4.Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում

Որպես աշխատաքնի միավոր ընդունվում է 1Ն ուժի աշխատանքը ՝ ուժի ուղությամբ մեկ մետր ճանապարհ անցնելիս:  Այդ միավորը անվանում են ջոոուլ, 1ջոուլը հավասար է 1Ն անգամ 1մետր կամ 

1Ջ=1Ն*մ

5.Ինչն է կոչվում հզորություն:

Մեքենայի, մարդու, կենդանու աշխատանք կատարելու արագությունը բնութագրելու համար ֆիզիկայում օգտագործվում է հզորություն մեծությունը: Իսկ հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այն աշխատանքը:

6.Ինչպես հաշվել հզորությունը:Որն է հզորություն բանաձևը

Եթե հզորությունը նշանակենք N տառով. աշխատանքը A-ով, իսկ աշխատանքը կատարելու ժամանակը `t-ով, ապա կստանանք հզորության բանաձևը:

N=A/t

7.Ինչպես հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը: 

A= Nt