1.Երբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը
Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ: Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:
2.Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը
Մեխանիկական աշխատանքը կարող է տեղի ունենալ միայն ուժի առկայությամբ: Ուժն է ազդում աշխատանքի վրա, միայն ուժի ազդեցությամբ է մարմինը շարժվում:
3.Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:
Աշխատանքը հավասար է մարմնի վրա ազդող ուժի եւ նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:
A= Fs
4.Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում
Որպես աշխատաքնի միավոր ընդունվում է 1Ն ուժի աշխատանքը ՝ ուժի ուղությամբ մեկ մետր ճանապարհ անցնելիս: Այդ միավորը անվանում են ջոոուլ, 1ջոուլը հավասար է 1Ն անգամ 1մետր կամ
1Ջ=1Ն*մ
5.Ինչն է կոչվում հզորություն:
Մեքենայի, մարդու, կենդանու աշխատանք կատարելու արագությունը բնութագրելու համար ֆիզիկայում օգտագործվում է հզորություն մեծությունը: Իսկ հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այն աշխատանքը:
6.Ինչպես հաշվել հզորությունը:Որն է հզորություն բանաձևը
Եթե հզորությունը նշանակենք N տառով. աշխատանքը A-ով, իսկ աշխատանքը կատարելու ժամանակը `t-ով, ապա կստանանք հզորության բանաձևը:
N=A/t
7.Ինչպես հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը:
