Տնտեսության ճյուղային կառուցվածքն է՝ արդյունաբերություն, մետաղաձուլություն, մեքենաշինություն, սննդի արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն, վառելիքաէներգետիկ արդյունաբերություն։
Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։
Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը ապահովում է տնտեսությանը էներգիայով և վառելիքով, օրինակ՝ նավթով, բենզինով, գազով և այլն։
Առանձնացնել էլեկտրաէներգետիկ արդյունաբերության ավանգարդային եռյակի ճյուղերը և այլընտրանքային էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրները։
Էլեկտրաէներգետիկ արդյունաբերության ավանգարդային եռյակի ճյուղերն են՝ ատոմային, ջերմային և ջրային էլեկտրակայանները։ Ատոմային էլեկտրակայանները աշխատում են ուրանով, ջերմային էլեկտրակայանները՝ ջերմային աղբյուրներով, իսկ ջրային էլեկտրակայանները՝ արագահոս գետերով կամ ուղղակի ջրով։
Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:
Մետաղաձուլությունը ժամանակակից կյանքում երկրի ռազմական և տնտեսական հիմքն է։
Ինչպիսի՞ փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
Մեքենաշինությունը և մետաղաձուլությունը ունեն բազմաթիվ ճյուղեր, հիմնականում մեքենաշինությունը։ Նաև մետաղաձուլությունն ինչպես նաև մեքենաշինությունը տարածված են Արևմտյան Եվրոպայում։
Ի՞նչ արտադրանքներ են թողարկում մեքենաշինական արդյունաբերությունը։
1)Բերե՛ք հեղուկ եւ պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ: 2)Բերե՛ք գազային, հեղուկ եւ պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ: 3)Հետեւյալ մեծություններից որո՞նք են բնութագրում ա) քիմիական տարրը բ) պարզ նյութը 1)ատոմի զանգվածը, 2)հոտը, 3)հալման եւ եռման ջերմաստիճանները, 4) ատոմի կառուցվածքը, 5) կարծրությունը, 6)ատոմային համարը 7) գույնը, 8)խտությունը: 4. Քիմիական տարրերի հատկությունների տեսանկյունից պարզաբանե՛ք՝ ո՞ր հատկություններով են իրար նման եւ որո՞վ տարբեր տրված տարրերի զույգերը. ա. H, Li,
բ. O, N,
գ. Be, Mg,
դ. Al, Zn
5. Հիմնականում ո՞ր տարրերից է կազմված Երկրի կեղեւը:
Թթվածին և սիլիցյում
6. Ո՞ր տարրերն են հանդիպում բնության մեջ ազատ վիճակում:
Ջրածին, պղինձ, ոսկի, արծաթ
7)Քանի՞ տարր կա պարբերական աղյուսակում ներկա պահին․
ա)102 բ)115 գ)118
8)Ո՞ր թվականին է առաջին անգամ հրապարակվել պարբերական աղյուսակը:
Ա)1909 բ)1970 գ)1869
9)Այս տարրն անվանում են «կյանքի և մահվան տարր»
Ա)տիտան բ) ազոտ գ) ծծումբ
10)Ինչպե՞ս է կոչվում այն գազը, որն ապահովում է այրումը:
Այս թեմայում՝ Միջազգային դրությունը անկախության վերականգնման նախօրյակին: Բյուզանդիայի՝ ազգությամբ հայ կայսեր նամակը Աշոտ I-ին: Աշոտ I-ի միավորիչ և խաղաղարար գործունեությունը: Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ I-ին: Պատմաբանի բառարան՝ բարիդրացիական, սպարապետ, դավադրություն, վերնախավ, աթոռանիստ: ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ: ԱՇՈՏ I Հայաստանի ներքին իրավիճակը և արտաքին հարաբերությունները անկախ թագավորության վերականգնման նախօրյակին 855 թ. Հայաստանից Բուղայի հեռանալուց հետո հայ իշխանները փաստացի տնօրինում էին երկրի ներքին կյանքը։ Հետզհետե հասունանում էր արաբական տիրապետությունից լիովին ազատվելու և անկախ թագավորությունը վերականգնելու գաղափարը։ Արաբական խալիֆայությունում գահակալական կռիվներ էին, բազմաթիվ երկրամասեր ձգտում էին անկախանալ, ինչն անխուսափելիորեն բերում էր կայսրության թուլացմանը։ Հայաստանի ինքնավար դրության նկատմամբ բարեհաճ էր նաև Բյուզանդիայի վերաբերմունքը։ Բյուզանդիան, որ արդեն ավելի քան երկու դար ծանր պայքարի մեջ էր արաբական խալիֆայության հետ, շահագրգռված էր Հայաստանի անկախացմամբ և այդպիսով՝ տարածաշրջանում արաբների դիրքերի թուլացմամբ։ Միաժամանակ՝ IX դարի երկրորդ կեսին բյուզանդական կայսրությունում իշխանության եկած՝ ծագումով հայ Վասիլ կայսրը բարիդրացիական հարաբերություններ հաստատեց Աշոտ Բագրատունի իշխանի հետ։ Բարենպաստ հանգամանք էր նաև այն, որ հայ Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և այնտեղ հասել ռազմաքաղաքական գերիշխանության. IX դարի վերջում նրանք Վիրքում հիմնադրեցին համանուն արքայատոհմ, որը Վրաստանը կառավարեց երկար դարեր։ Այսպիսով, արտաքին իրադրությունը նպաստավոր էր հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթաց սկսելու առումով, սակայն դրա համար հարկավոր էր նաև համախմբել հայ իշխաններին, վերացնել նրանց միջև առկա ներքին տարաձայնություններն ու վեճերը, ինչպես նաև հաղթահարել արաբների վերջին փորձերը՝ Հայաստանը պահել իրենց պետության կազմում։
Աշոտ Խաղաղարար Աշոտ Բագրատունին 855 թ. արաբական իշխանության կողմից ճանաչվեց հայոց իշխան և սպարապետ, իսկ 862 թ.՝ հայոց իշխանաց իշխան։ Արաբական իշխանությունները նրան հանձնեցին Հայաստանում հարկահանության իրավունքը։ Հարկերը պակասեցին երեք անգամ, ինչը շատ կարևոր էր ժողովրդի ընդհանուր վիճակի բարելավման համար։ Աշոտ Բագրատունին սպարապետության պաշտոնը հանձնեց եղբորը՝ Աբասին, իսկ բանակի ընդհանուր թիվը հասավ 40000-ի։ Աշոտ իշխանաց իշխանը սկսեց հայ իշխաններին հաշտեցնելու և համախմբելու գործունեություն ծավալել։ Նա Զաքարիա կաթողիկոսի հետ մեկնեց Վասպուրական և հարթեց Արծրունի իշխանների միջև առկա վեճերը։ Ամուսնական կապերի միջոցով ամրապնդեց իր և Բագրատունի տոհմի բարեկամությունը նույն Արծրունի և Սյունի իշխանական տների հետ։ Աշոտ Բագրատունին միջամտեց նաև վրաց իշխանների վեճերին և նրանց նույնպես հաշտեցրեց։ Տեքստային աշխատանք Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է Աշոտ իշխանաց իշխանի (ապագա հայոց թագավոր Աշոտ Ա-ի) անձնային որակների և կենցաղի նկարագրությունը պատմիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու կողմից։ Իսկ երբ իր հոր՝ Սմբատի փոխարեն Աշոտն է տիրում հայոց սպարապետությանը, իրենից առաջ եղողներից գրեթե ամենաբարձրը ինքն է ճանաչվում, քանի որ ընդունելով մեծարանքներ՝ արհամարհում էր անարգանքը և միշտ իրեն վարժեցնում էր բարի կրթության ու ուսման մեջ։ Նա իր հոգու վրա ազդում էր բարվոք կերպով՝ բոլորի հետ հաստատելով սերտ սեր։ Թշնամիների դեմ հակառակություն կամ կռիվ չէր մղում, այլ բարի խոսքերի օգնությամբ նրանց բերում էր ճիշտ ուղղության ու իր կողմը։ Իր սնոտի շահը իրեն վնաս էր համարում և առատաձեռն գտնվելով բոլորի նկատմամբ՝ սիրալիր սրտով շատերի միտքն իր կողմն էր գրավում։ Եվ այդ ամենի համար բոլորը հավանում և սիրում էին նրան։ Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն 1. Թերևս հենց այսպիսի հատկանիշներ պետք է ունենա յուրաքանչյուր առաջնորդ, որը ցանկանում է համախմբել տարբեր ուժեր կամ մի ամբողջ ժողովրդի։ 2. Փորձե՛ք ընտրել մեջբերված տեքստից տարբեր մտքեր և մեկնաբանել ուսուցչի օգնությամբ։ Այսպիսի իրավիճակում, երբ հայ հասարակության բոլոր խավերը միաբան էին Աշոտ իշխանին հայոց թագավոր հռչակելու մտքի շուրջ, Զաքարիա Ձագեցի կաթողիկոսը 869 թ հրավիրում է հայ իշխանների հատուկ ժողով։ Այստեղ միահամուռ կերպով որոշվում է Աշոտ Բագրատունուն հռչակել հայոց թագավոր։ Այս որոշումից հետո հայ հոգևոր և քաղաքական վերնախավը դիմում է խալիֆին, որպեսզի վերջինս ճանաչի Աշոտի թագավորական իշխանությունը։
Առաջադրանք 2
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ Հայոց թագավորի իշխանությունը ճանաչում է և՛ կայսրը, և՛ խալիֆը Խալիֆը չշտապեց որոշում կայացնել և ձգձգում էր Աշոտի թագավորական իշխանության ճանաչումը։ Մինչդեռ Բյուզանդիայի Վասիլ I կայսրը շտապեց դաշինք կնքել Հայաստանի հետ: 876 թ. նա պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը տեղեկացնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, և քանի որ Բագրատունիները թագակապ պարտականություն և իրավունք են ունեցել, նրանից թագ է խնդրում: Աշոտը թագ է ուղարկում Վասիլին՝ այդպիսով հաստատելով նաև հայ-բյուզանդական բարեկամությունը: Այսպիսի իրավիճակում, երբ արաբական իշխանությունը Հայաստանում ձևական բնույթ էր կրում, և հայոց անկախ թագավորության վերականգնումը ժամանակի հարց էր, խալիֆայությունը, այնուամենայնիվ, փորձեց ոչնչացնել առավել զորեղ հայ իշխաններին և նրանց ձեռք բերած ռազմաքաղաքական հզորությունը։ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը որոշեց դավադրություն կազմակերպել հայ իշխանների դեմ։ Նա, գալով Հայաստան, տեղի արաբ ամիրաների օգնությամբ փորձեց բարեկամանալու պատրվակով Դվին հրավիրել հայ իշխաններին և ձերբակալել նրանց: Աշոտ Բագրատունին ուշադիր հետևում էր արաբների գործողություններին, մասնավորապես, նա մարդիկ էր նշանակել, որպեսզի հետևեն Ահմադի սուրհանդակների գործողություններին: Հենց նրանք էլ ձերբակալելով սուրհանդակներին՝ Աշոտին են բերում արաբ ամիրաներին ուղղված՝ դավադրության կազմակերպման վերաբերյալ նամակը: Աշոտը, իմանալով դավադրության մասին, չի բարձրաձայնում, այլ որոշում է ինքը թակարդը գցել Ահմադին: Նամակից իմանալով, որ դավադրությունը պետք է իրականացվեր Դվինում՝ նա գնում է այնտեղ։ Միաժամանակ, ամեն ինչի մասին տեղյակ պահելով եղբորը՝ Աբաս սպարապետին, Աշոտը հրահանգում է նրան զորքով մոտենալ քաղաքին։ Երբ արաբ ամիրաներն ու ոստիկան Ահմադը իշխանական վրանում սպասում էին Աշոտին, որպեսզի ձերբակալեն, նրա փոխարեն վրան է մտնում Աբասը և, ցույց տալով դավադրության մասին նամակը, ձերբակալում ամիրաներին ու ոստիկանին։ Վերջիններս չեն դիմադրում, քանի որ Աբասի զորքը շրջապատել էր վրանը։ Այս ամենից հետո հայ իշխանները Ահմադին ձիու փոխարեն նստեցնում են ջորու վրա և իր զորաջոկատի հետ վտարում Հայաստանից։ Այսպիսի ճակատագիր ունեցավ վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։ Խալիֆայությունը ստիպված էր համակերպվել Հայաստանում իր իշխանության կորստի հետ: Խալիֆը 885 թ. թագ է ուղարկում և Աշոտ Բագրատունուն ճանաչում հայոց թագավոր: Աշոտ Բագրատունուն թագ և արքայական հանդերձանք է շտապում ուղարկել նաև կայսր Վասիլ I-ը: Արաբական խալիֆայությունից և Բյուզանդիայի կայսրից թագ ստանալը նշանակում էր Հայաստանի անկախության միջազգային ճանաչում: Աշոտ I-ը (885-890 թթ.) 885 թ. օգոստոսի 26-ին Շիրակ գավառի Բագարան աթոռանիստ բերդաքաղաքում օծվում է հայոց թագավոր։ Օծման արարողությունը մեծ հանդիսավորությամբ, բազմաթիվ օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ, կատարում է Գևորգ Գառնեցի կաթողիկոսը։ Աշոտ Ա-ի մասին հայ պատմիչները շատ գովաբանական խոսքերով են արտահայտվել: Օրինակ, Թովմա Արծրունին նրա մասին գրել է. «Նա ամենաբարձրն ու հանճարեղն էր ողջ Հայաստանում»։ Այսպիսով, 428 թ. Հայաստանում Արշակունյաց արքայատոհմի կառավարման դադարումից և թագավորության կորստից դարեր անց վերականգնվեց հայոց թագավորությունը։ Աշոտ Ա-ի գահ բարձրանալով հիմնադրվեց նոր՝ Բագրատունյաց արքայատոհմը, և V դարից հայ ժողովրդի սկսած պայքարը սեփական ազատության և ինքնուրույնության համար հաղթական ավարտ ունեցավ։
Հարցեր և առաջադրանքներ 1. Ինչո՞ւ է այս տեքստում Աշոտ Ա-ին անվանել Խաղաղարար։ Ի՞նչ այլ պատվանուններով կարելի է կոչել Աշոտ Ա-ին նրա գործունեությանը ծանոթանալուց հետո։
Աշոտ Ա-ը անվանվել է Խաղաղարար, քանի որ նա 855թ-ին արաբական իշխանության կողմից ճանաչվեց հայոց իշխան և սպարապետ, հետագայում 862թ-ին՝ հայոց իշխանաց իշխան։ Այդ ժամանակ արաբական իշխանությունները Աշոտին հանձնեցին Հայաստանում հարկայնության իրավունքը։ Նրա շնորհիվ Հայաստանում հարկերը պակասեցին երեք անգամ։ Հետագայում նա սպարապետի պաշտոնը հանձնեց իր եղբորը՝ Աբասին, և բանակի թիվը հասավ 40000-ի։ Նա նաև Զաքարիա կաթողիկոսի հետ մեկնեց Վասպուրական և հարթեց Արծրունի իշխանների միջև վեճերը։ Ամուսնական կապերի միջոցով նա ապահովեց Բագրատունի տոհմի բարեկամությունը Սյունի և Արծրունի նախարարական տների հետ։ Նա նաև միջամտեց վրաց իշխանների վեճերը և նրանց նույնպես հաշտեցրեց։ Աշոտ Բագրատունին շատ սիրով էր վարվում բոլորի հետ և նա այնպես էր անում, որպեսզի բոլորը սիրեն իրեն՝ նա շատ բարի և խաղաղասեր էր։
2. Ի՞նչ տվյալներ կան թեմայի տեքստում, որոնց հիման վրա կարելի է պնդել, որ արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ Հայաստանում անկախ թագավորության ստեղծումը։
Քանի որ միայն արաբական խալիֆն էր մնացել համաձայնել Աշոտ Բագրատունու արքա դառնալը, նա ամեն անգամ հետաձգում էր դա, քանի որ 876թ-ին կնքվում է հայ-բյուզանդական պայմանագիրը և Հայաստանի անկախանալը արդեն ժամանակի հարց էր։
3. Փորձի՛ր ներկայացնել այն զգացողությունները, որ կարող էին ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերի մարդիկ՝ իմանալով անկախ թագավորության վերականգնման և Աշոտ Ա-ի՝ թագավոր օծվելու մասին։ Կարող ես գրել նկարագրությունը, նկարել կամ ներկայացնել այլ կերպ։
Բնականաբար Հայասատանի բոլոր բնակավայրերի մարդիկ չէին սպասում, որ թագավորությունը կկարողանա վերականգնել իր անկախությունը և Աշոտ Բագրատունին կկարողանա դառնալ արքա, բայց իհարկե բոլորը շատ էին ուրախացել և հպարտանում էին իրենց արքայով։
4. Փորձի՛ր ներկայացնել այն պահը, երբ Աբաս սպարապետը մտնում է վրան և Ահմադին ցույց տալիս նրա իսկ գրած նամակը դավադրության մասին։ Կարող ես գրել նկարագրությունը, նկարել կամ ներկայացնել այլ կերպ։
Քանի որ Աբաս սպարապետը իմացել էր սուրհանդակների միջոցով, որ Դվինում Ահմադը և ամիրանները սպասելու են հայոց իշխաններին, իբրև թե բարեկամանալու նրանց հետ, Աբասը իր զորքով արաբներից ավելի շուտ է հասնում այնտեղ և արաբները չսպասելով հայերի հարձակմանը հանգիստ նստած էին իրենց վրանում։ Աբասը շրջապատում է վրանը և ձերբակալելով Ահմադին ցույց է տալիս դավադրության մասին նամակը։ Հետագայում Ահմադին նստացնում են ջորու վրա և վտարում են նրան Հայաստանից իր զորքով։
5. Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր մարդ Աշոտ Ա-ի դրական հատկանիշներն իր մեջ նույնպես ձևավորել։
Յուրաքանչյուր մարդ Աշոտ Ա-ի դրական հատկանիշները իր մեջ կարող է ձևավորել՝ Աշոտի խաղաղասեր, ընկերական, ազնիվ հայրենասեր բնավորության միջոցով։ 6. Որո՞նք են լավագույն թագավորի և լավագույն թագավորության հատկանիշները քեզ համար։ Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք։
Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ; Գործողություն ասելով հասկանում ենք առարկայի մի բան լինելը: Օրինակ՝ Անձրևը լվանում է բոլոր հետքերը: Եղելություն ասելով հասկանում ենք առարկայի մի բան լինելը, դառնալը: Օրինակ՝ Աշնան գույներից բնությունը շքեղացել է: Առարկայի մի բան անելը ցույց տվող բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է արել, ի՞նչ արեց. ի՞նչ է անելու, ի՞նչ կանի և նման հարցերի: Առարկայի մի բան լինելը ցույց տվող բայերը պատասխանում են ի՞նչ լինել, ի՞նչ է լինում, ի՞նչ է եղել, ի՞նչ եղավ, ի՞նչ է լինելու և նման հարցերի:
Բայի կազմությունը
Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:
Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:
Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:
Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:
Պատճառական բայերը կազմվում են`
1. Ա խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:
2. Ե խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:
Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:
Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն: Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ`կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:
Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:
Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել, կապել-կապկպել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:
Կազմությամբ կրավորական կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:
Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:
Գործնական աշխատանք
1. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր սոսկածանցավոր 3 բայ. ՝ ան, են, ն, չ: ա.թխանալ, տուգանել, կախանել,մգանալ,մոտենալ, պատճենել բ.հագնել, ոստնել, գետնել, ելնել, ընկնել, տքնել գ. շնչել,թռչել, կորչել, թրջել, հաչել, կպչել
2. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր բազմապատկական ածանցով 3 բայ՝ ատ, ոտ կոտ, տ, կլտ: ա. մորթոտել, նպաստել, նեղսրտել, կապոտել, կտրտել, խարտել բ. հավաստել, ծռմռտել, կոպտել, ցատկոտել, կոտրատել, կապտել գ. գրոտել, խոչընդոտել, պոկոտել, հոշոտել, նստոտել, հետազոտել դ. ժանգոտել, ջարդոտել, ցեխոտել, խոցոտել, ածխոտել, ցատկոտել ե. փայլկլտալ, մտմտալ, ժպտալ, բոցկլտալ, հեծկլտալ, ճտճտալ
3. Ընդգծի՛ր 3 բազմապատկական բայ՝ արմատի կրկնությամբ: ա. ջախջախել, գոռգոռալ, ծամածռել, կապկպել, խաբխբել, սարսռալ բ. փայլփլել, գեղգեղալ, թափթփել, կարկառել,փայփայել, կախկխվել գ. ողողել, շողշողալ,վախվխել, հայթայթել, ծալծլել, բարբառել դ. վազվզել, ավարտել, նեղսրտել, ծամծմել,դխկդխկալ, կողոպտել ե. թշթշալ, փոշոտել, քաշքշել, խայտալ, խշխշալ, ժպտալ:
1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը
Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ: Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:
2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը
Մեխանիկական աշխատանքը կարող է տեղի ունենալ միայն ուժի առկայությամբ: Ուժն է ազդում աշխատանքի վրա, միայն ուժի ազդեցությամբ է մարմինը շարժվում:
3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը
A=Fs
4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում
Որպես աշխատաքնի միավոր ընդունվում է 1Ն ուժի աշխատանքը ՝ ուժի ուղությամբ մեկ մետր ճանապարհ անցնելիս: Այդ միավորը անվանում են ջոոուլ, 1ջոուլը հավասար է 1Ն անգամ 1մետր:
5.Ի՞նչն է կոչվում հզորություն
Մեքենայի, մարդու, կենդանու աշխատանք կատարելու արագությունը բնութագրելու համար ֆիզիկայում օգտագործվում է հզորություն մեծությունը: Իսկ հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այն աշխատանքը:
6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը
Եթե հզորությունը նշանակենք N տառով. աշխատանքը A-ով, իսկ աշխատանքը կատարելու ժամանակը `t-ով, ապա կստանանք հզորության բանաձևը:
N=A/t
7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը
Մարմնի կշիռ:Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարու
1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:
Օրինակ՝, երբ որ ակը շփվում է գետնի հետ, նա սկսում է շարժվել։
2.Ինչով է պայմանավորված շփումը։
Շփում է պայմանավորված շփվող մարմինների մակերևույթներից։ Շփումը առաջանում է երբ երկու մարմնի մակերևույթները իրար են հպվում։
3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:
Շփումը ունի երեք տեսակ՝ դադարի շփման ուժ, սահքի շփման ուժ և գլորման շփման ուժ։ Օրինակ՝, եթե գիրքը դրված է սեղանին, նա չի շարժվում, բայց շփվում է սեղանի հետ։ Օրինակ՝, եթե սահնակը իջնում է սարից, նա որոշ ժամանակ հետո կանգնում է։ Օրինակ՝, եթե գլորվում է սահնակը, նա ավելի քիչ շանսեր ունի կանգնելու, քան սահքի շփման ուժի ժամանակ։
4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
Գլորման շփման ուժը փոքր է, որովհետև երբ սահնակը սղալով է իջնում, նրան հեշտ է կանգնացնելը։ Նա դիպչելով մի մեծ քարի կկանգնի, իսկ գլորվող սահնակը վրայով կանցնի և դժվար կլինի նրան կանգնացնել։
5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ
Շփումը օգտակար է նրանով, որ շփման շնորհիվ ավտոմեքենաները քշվում են և արգելակում, մարդիկ և կենդանիները քայլում են և վազում, մենք ձեռքով առարկաներ ենք բռնում։
6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ
Շփման հետևանքով մաշվում են մեքենաների մասերը։
7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը
Շփումը կարելի է մեծացնել խորթ ու բորթ վայրերով, քարերով և այլ մարմիններով։
8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
Շփմուը կարելի է փոքրացնել յուղերով և քսուքներով։ Շփումը նաև կարելի փոքրացնել առանցքակալներով դարձնելով գլորման շփումը, որը ավելի փոքր է։
9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;
Օրինակ՝, երբ թուղթը գցում ենք նրա վրա ազդում են երկրի ծանրության ուժը և օդը։
10.Որ ուժն է կոչվում համազոր:
Այն ուժը, որ մարմնի վրա ազդում է նույն ուժով, որքան մի քանի ուրիշ ուժ, կոչվում է համազոր։
11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրա մոդուլը որոշվում է այս բանաձևով ՝ F=F1+F2:
12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և
ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրա մոդուլը որոշվում է այս բանաձևով ՝ F=F1-F2։
13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:
Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ75-ից մինչև էջ81,կատարել էջ81-ի հարցերը և առաջադրանքները
Լրացուցիչ առաջադրանք.
Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I >>-ից էջ48-ից
մինչև էջ 51
Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ72-ից մինչև էջ 74
Լրացուցիչ առաջադրանք.
Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ39-ից մինչև էջ41
Շփման ուժ Դադարի շփում Շփումը բնության մեջ և տեխնիկայում
Տարբերակ 1
I․
Սահնակը սարից սահում է շփման ուժի ազդեցությամբ և սահելով կանգ է առնում ծանրության ուժի պատճառով։
Պատ․՝ 1
II.
Շփվող մակերևույթների յուղման դեպքում շփման ուժը փոքրանում է։
Պատ․՝ 3
III.
Շփման ուժի ուղղությունը համընկնում է մարմնի շարժման ուղղության հետ։
Պատ․՝1
IV.
Հավասար բեռնավորման դեպքում սահքի շփման ուժը միշտ փոքր է գլորման շփման ուժից։
Պատ․՝ 3
V.
Տարբերակ 2
Երկու բիլիարդի գնդիկներ իրար բախվելով՝ վանում են իրար շփման ուժի հաշվին, որից հետո կանգ են առնում ծանրության ուժի շնորհիվ
Պատ․՝ 1
II.
Այն մեքենաներում, որտեղ օգտագործվում է փոկային փոխանցում, փոկի վրա բևեկնախեժ են քսում։ Դրա հետևանքով շփման ուժը փոքրանում է։
Պատ․՝ 3
III.
Պատկերված են շարժվող չորսուի վրա ազդող ուժերը։ Այդ ուժերից շփման ուժն է չորրորդը։
Պատ․՝ 4
IV.
Չորսուի հավասարաչափ շարժման համար անհրաժեշտ է, որ 1 ուժը հավասար լինի 3 ուժերին։
Պատ․`1
V.
Տարբերակ 3
I.
Սարից իջնելիս հեծանվորդի արագությունը մեծանում է շփման ուժի ազդեցությամբ, իսկ սարից սարից իջնելուց հետո արագությունը փոքրանում է ծանրության ուժի պատճառով:
Պատ․՝1
II.
Սառույցը պատված մայթի վրա ավազ են ցանում, այդ դեպքում կոշիկի ներբանի և սառույցի միջև շփման ուժը փոքրանում է։
Պատ․` 3
III.
Մարմինը կարող է լինել դադարի վիճակում կամ շարժվել ուղղաձիգ հավասարաչափ, երբ նրա վրա ազդող ուժը և շփման ուժը հավասար են։
Պատ․՝ 2
IV.
V.
Տարբերակ 4
I.
Ֆուտբոլի գնդակը հարվածի ժամանակ թռչում է շփման ուժի ազդեցությամբ, իսկ գետին ընկնելուց հետո կանգ է առնում ի հաշիվ ծանրության ուժի։
Պատ․՝ 1
II.
Պտուտակի վրա ներպտուտակումից առաջ օճառ են քսում, այդ դեպքում շփման ուժը կփոքրանա։
Պատ․՝3
III.
Հենարանին դրված է չորսու։ Եթե չորսուն տեղափոխենք նրա վրա կազդի միայն շփման ուժը։
Պատ․՝ 2
IV.
Շփման ուժի վրա կարող է ազդել հպվող մարմնի նյութերի տեսակները։
Պատ․՝1
ՈւԺ Ձգողության երևույթը Ծանրության ուժ Առաձգականության ուժ Մարմնի կշիռ
Տարբերակ 1
I.
Մարմնի կշիռ է կոչվում այն ուժը, որով մարմինը ազդում է հենարանի կամ կախոցի վրա։
II.
Ծանրության ուժ է կոչվում այն ուժը, որով երկիրը զգում է մարմնին։
III.
Առաձգականության ուժ է կոչվում այն ուժը, որով դեֆորմացված մարմինը ազդում է իրեն դեֆորմացնող մարմնի հետ։
IV.
Ծանրության ուժը տիեզերանավին պահում է ուղեծրի վրա։
Պատ․՝ 1
V.
Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը փոքրանում է։
Պատ․՝1
Տարբերակ 2
I.
F1= ծանրության ուժ
II.
F2=առաձգականության ուժ
III.
F3=մարմնի կշիռ
IV.
Սեղանի վրա դրված կշռաքարի վրա ազդում են ծանրության և մարմնի կշիռի ուժերը։ Այդ ուժերը մոդուլով հավասար չեն և ունեն միևնույն ուղղությունը։
Պատ․՝ 1
V.
Ծանրության ուժը մարմնին պահում է Երկրի մակերևույթի վրա։
Պատ․ ՝ 3
Տարբերակ 3
I.
Քարը ընկնում է երկրի վրա այն պատճառով, որ նրա վրա ազդում է ծանրության ուժը։
Պատ․՝ 3
II.
Սեղանի վրա դրված գրքի վրա, սեղանի կողմից ազդում է առաձգականության ուժ։
Պատ․՝ 2
III.
Սեղանի վրա դրված գիրքը սեղանի վրա ազդում է մարմնի կշիռով։
Պատ․՝ 1
IV.
Զսպանակը նրանից կախված կշռաքարի ազդեցության հետևանքով ձգվել է։ Ծանրության ուժի շնորհիվ է ձգվել։
Պատ․՝ 1
V.
Մարմինը չի կարող գտնվել շարժման մեջ, երբ նրա վրա ուրիշ մարմիններ չեն ազդում։
Պատ․՝ 2
Տարբերակ 4
I.
Երկու հենարաններին դրված քանոնի վրա դրեցին շռաքար, որի հետևանքով քանոնը ճկվեց։ Ծանրությանը ուժով կշռաքարը ազդեց քանոնի վրա։
Պատ․՝ 1
II.
Ձեռքից պոկված մարմինն ընկնում է գետնին։ Այն ընկնում է ծանրության ուժի շնորհիվ
Պատ․՝ 1
III.
Ուժը մարմնի շարժման պատճառն է։
Պատ․՝ 1
IV.
Ծանրության ուժը կախված չէ մարմնի զանգվածից։
Պատ․՝ 2
V.
Ձգողականության ուժը ազդում հենց մարմնի վրա, իսկ այդ մարմնի կշիռը ազդում է հենարանի կամ կախոցի վրա։
– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:
– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:
– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը: Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց. – Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:
Առաջադրանք: Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը: Օրինակ՝ հարցրեց-հարցնել
բարձրացնում – բարձրացնել կորցնում – կորցնել ենթադրեց – ենթադրել բարձրացնել – բարձրացնել կանգնած – կանգնել պնդեց – պնդել շփոթված — շփոտվել թոթվեցին – թոթվել մտածել – մտածել ասաց – ասել վիճում – վիճել մեծանում – մեծանալ հեռանում – հեռանալ հեռանում – հեռանալ լսեն – լսել բարձրացնում – բարձրացնել գոռոմ – գոռալ սիրահարված – սիրահարվել բարձրացնում – բարձրացնել խոսում – խոսալ գտնվում – գտնվել ջնջվում – ջնջվել իշխում – իշխել խոսում – խոսալ շշնջում – շշնջալ ասում – ասել հեռացնում – հեռացնել արտաբերված – արտաբերել մեծացնում – մեծացնել չարաշահեք – չարաշահել կգա – գալ կլինի – լինել գտնի – գտնել
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը: Օրինակ՝ հարցրեց-հարցնել 2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները: Ենթադրել-պկարծել պնդել-հաստատել իշխել- թագավորել արտաբերել- արտասանել թոթվել- ցնցել ջնջել- սրբել շշնջալ-փսփսալ ստիպել-պարտադրել գոռալ-աղմկել վիճել- կռվել շփոթվել-խառնվել
Ձմեռը հալվել դարձել է առու, Դարձել է առու, դարձել է վտակ, Արաքսի հունով նա գնում է հեռու, Գնում է, լցվում է ծովը անհատակ: Հոգնած թևերը քսելով ամպին, Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա, Արագիլն իջել Արաքսի ափին՝ Հանգստանում է մի ոտքի վրա:
Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս, Դռները բացեք, գարուն է գալիս:
Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում, Իրար են փարվում հովերն արթնացած, Ծաղկունքից արբած բնությունն է շնչում, Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց: Հողն է մայրության հրճվանքից դողում, Թող որ հավիտյան միշտ ազատ մնա, Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում, Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:
Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս, Դռները բացեք, գարուն է գալիս:
Վահան Տերյան Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. -Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, Ծաղիկներն այնպես նազով են փակվում. -Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում, Ւմ բացված սրտում հնչում է մի երգ. -Կարծես թե մեկը ինձ է երազում, Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Վահան Տերյան Գարնանամուտ
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով Ժպտում են նորից անտառ ու ձորակ, Եվ հեղեղները խոսուն-սառնորակ Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։ Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ, Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել Իմ սրտում էլ ես թևերըդ փռել, Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։ Եվ ահա կրկին զվարթ ու ջահել, Դուրս ելա տխուր մենության բանտից. Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ, Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։ Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն, Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ, Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում — Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
1908
Եղիշե Չարենց
Տրիոլետ
Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց – Գիտե՞ք, որ գարուն է արդեն։ Դյութում են շրթերը վարդե, Սրտերը կրակ են ու բոց- Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Բոլորը թափվել են փողոց։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը, Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը, Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը. Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը, Հազար աչք կթացվի աշխարհի մեջը, Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը — Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը, Կբացվի շուշանը, վարդերի տունկը. Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը — Գերեզմանիս մարմար քարին կմնա:
Վահագն Դավթյան
Տաղ ձնծաղիկի
Հողի մեջ քնած գարունն արթնացավ առավոտ կանուխ
Ու դստերն ասաց.
-Ելիր, ձնծաղիկ…
Ծաղիկը ելավ, շուրջը ձյուն է դեռ ու դող է քամու,
Իսկ ինքը մենակ, ինքը՝ մերկ ու բաց, ինքը՝ բարալիկ…
Եվ կանգնեց այդպես նա աշխարհի դեմ մենակ ու մաքուր,
Եվ կանգնեց այդպես՝ փխրուն, արցունքոտ ու ճառագայթող,
Վերից կարկուտը սպառնաց նրան գնդակով իր կույր,
Ու վարից հողմը՝ իր ծանր թաթով:
Եվ կանգնած այդպես ցուրտ հողմերի մեջ, երազում էր նա.
Շուտով, ախ, շուտով գարուն կլինի ու կանաչ թրթիռ,
Իր հետքով կգա մանուշակների ծփանքը անափ,
Ու քարի կրծքին կվառվի մասրին իբրև ալ հրթիռ:
Ձյունի արցունքը հողի գոլ կանչով սարերից եկած,
Ծիծաղ կդառնա, կանաչ ծիծաղով հողից կհառնի, ՚՚
Դեղձին կբացի մաքուր առագաստն իր հարսանեկան
Ու հարբած մեղվին իր ծոցը կառնի:
Զանգակ ծաղիկը կնազի՝ կապույտ ծարիրը կոպին,
Եվ կապույտ նազով խոստումներ կտա սրան ու նրան,
Զմրուխտ կհագնի ու ալ կհագնի քարափն իսկ կոպիտ
Ջրվեժի ճերմակ օրհնանքը վրան:
Հողը կդառնա հաց մի անսպառ, ու լույսը՝ գինի…
Բոլորը կգան, բոլորը կգան այդ խրախճանքին,
Բայց ինքը, ավաղ,
Մեռած կլինի…
Վահագն Դավթյան
Տաղ կարոտի
Գարնան օրն ասես
Դեղձենուց պոկված ծաղկաթերթ էր թաց,
Գարնան օրն ասես
Անձրևի վերջին արտասուքն էր ջինջ…
Մի խարտյաշ աղջիկ ամեն ինչ առել,
Տանում էր անդարձ
Ու չէր շնորհում, չէր տալիս ոչինչ:
Այդ գարնան օրը,
Այդ աղջիկն ես դու:
Այնտեղ՝
Քարափի պղնձե շուրթին
Մի վանք կար ավեր,
Ու վանքից ներքև մի հովիտ կար տաք,
Եվ այդ տաք հովտի կանաչների մեջ
Լուռ արածում էր մի ալ հովատակ:
Այդ հովիտն ես դու,
Այդ հովատակը:
Վերում թափառող ամենամաքուր երազը առել,
Փշրում էր Աստված
Ու վար էր թափում իբրև լույս մի ձյուն…
Առաջին ձյունն էր…
Իջնում էր թեթև
Ու բերում իր հետ
Խոստովանելու մի տաք ցանկություն:
Այդ մաքուր ձյունն ես,
Այդ ցանկությունը:
Եվ ինչ-որ մեկը ասես ականջիս
Հանկարծ դնում է ծովային խեցի…
Ու ծովն է խշշում,
Ու ծովի ափին
Այդ ո՞վ է այդպես մերկ ու գեղեցիկ…
Դու ես երևի,
Այդ դու ես նորից:.
Կար մի խուլ ձորակ,
Բարդիներ կային,
Եվ մի ջրաղաց, որ լուռ էր վաղուց,
Եվ մի ջրաղաց, որ կքել ցավից
Ու իր թախիծն էր մեն-մենակ աղում:
Այդ ձորակը խուլ,
Այդ թախիծն ես դու:
Այդ ե՞րբ էր,
Որտե՞ղ…
ժայռի բռան մեջ աղբյուր կար մաքուր,
Մեջը երկնքի ու արեգակի
Բեկորներ էին փշրելով թափել
Դու կարող էիր ծնկաչոք իջած,
Մաքրություն,
Կապույտ
Ու լույս հավաքել:
Այդ աղբյուրն ես դու:
Հովհաննես Շիրազ Թագադրում
Հոգիս արթնացավ հարավի բույրից, Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա, Ձյունն էլ արևի ջահել համբյուրից Ուրախ լալիս է դաշտերի վրա: Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների, Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ, Գնամ հետևից ծիծեռնակների, Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ. Բարձրանամ կապույտ գահը լեռների՝ Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ, Հագնեմ ծիրանին արշալույսների, Գարնան թագավոր ինձ թագադրեմ, Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ, Որ աղբյուրները հավերժ կարկաչեն, Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ, Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն, Որ գարունները գան ու չգնան, Որ հավերժանան զմրուխտ դրախտով, Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան, Որ մարդը ցնծա հավերժի բախտով: Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ, Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ, Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ, Երբ գարունները ողջ թագավորեմ…
Հովհաննես Շիրազ Գարնանամուտ
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս, Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ, Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս, Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,― Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր, Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր, ― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,― ու բացին Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝ Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով, Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել, Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի, Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։
Ստեղծագործական աշխատանք
Ողջույն քեզ գարուն Գարունը իմ հոգում Արդեն գարուն է