1)Բերե՛ք հեղուկ եւ պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
2)Բերե՛ք գազային, հեղուկ եւ պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
3)Հետեւյալ մեծություններից որո՞նք են բնութագրում
ա) քիմիական տարրը
բ) պարզ նյութը
1)ատոմի զանգվածը, 2)հոտը, 3)հալման եւ եռման ջերմաստիճանները, 4) ատոմի կառուցվածքը, 5) կարծրությունը, 6)ատոմային համարը 7) գույնը, 8)խտությունը:
4. Քիմիական տարրերի հատկությունների տեսանկյունից պարզաբանե՛ք՝ ո՞ր հատկություններով են իրար նման եւ որո՞վ տարբեր տրված տարրերի զույգերը.
ա. H, Li,
բ. O, N,
գ. Be, Mg,
դ. Al, Zn
5. Հիմնականում ո՞ր տարրերից է կազմված Երկրի կեղեւը:
Թթվածին և սիլիցյում
6. Ո՞ր տարրերն են հանդիպում բնության մեջ ազատ վիճակում:
Ջրածին, պղինձ, ոսկի, արծաթ
7)Քանի՞ տարր կա պարբերական աղյուսակում ներկա պահին․
ա)102
բ)115
գ)118
8)Ո՞ր թվականին է առաջին անգամ հրապարակվել պարբերական աղյուսակը:
Ա)1909 բ)1970 գ)1869
9)Այս տարրն անվանում են «կյանքի և մահվան տարր»
Ա)տիտան բ) ազոտ գ) ծծումբ
10)Ինչպե՞ս է կոչվում այն գազը, որն ապահովում է այրումը:
Ա) ջրածին բ)քլոր գ) թթվածին
