Рубрика: Հայոց լեզու

Գործնական աշխատանք

1.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել, մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:

Ջլատել-պառակտել-մասնատել, վատաբանել-պախարակել-փնովել, հանգցնել-մարել-շիջել, վհատվել-հուսահատվել-հուսալքվել, պղծել-ապականել-արատավորել։
2.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, հանդարտություն, այգաբաց, միջօրե, խաղաղություն, դայլայլ, հավերժություն, կատար, արշալույս, գագաթ,փայփայանք, հավիտենություն:

Կեսօր-միջօրե, հանդարտություն-խաղաղություն, այգաբաց-արշալույս, հավերժություն-հավիտենություն, կատար-գագաթ։
3.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ, ազնիվ, փոթորկուն, դժոխային, նենգ, բիրտ, ողորկ, հանդարտ, խորդուբորդ, եդեմային:

Քնքուշ-բիրտ, ազնիվ-նենգ, փոթորկուն-հանդարտ, ողորկ-խորդուբորդ, եդեմային-դժոխային։
4.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հիվանդ, ելք, գոգ, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ, անք:

Հիվանդ-հիվանդանոց-հիվանդարան, ջերմ-ջերմանոց-ջերմարան-ջերմոց, արգելել-արգելանոց-արգելարան-արգելոց-արգելանք, ավազ-ավազանոց-ավազուտ, ճահիճ-ճահճուտ, գերեզման-գերեզմանանոց-գերեզմանոց, ամուր-ամրոց, կտակ-կտակարան, դարբին-դարբնոց, հյուր-հյուրանոց, ծառ-ծառանոց, աղոթել-աղոթանոց-աղոթարան, աշխատել-աշխատանոց-աշխատարան, ծիրան-ծիրանանոց-ծիրանոց-ծիրանուտ, լվանալ-լվանոց-լվացարան, դպիր-դպրանոց-դպրոց, արվեստ-արվեստանոց-արվեստարան։
5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր-ջրամբար-ծովաջուր, լույս-լուսաբնակ-արշալույս, հաց-հացահատիկ-թոնրահաց, որս-որսագող-ձկնորս, երգ-երգախումբ-, արյուն-արյունագույն- արվեստ-արվեստագետ-հնարվեստ, աստղ-աստղափայլ-ծովաստղ, օգուտ-օգտագործել-:
Օրինակ՝ ջրհոր-մրգաջուր:

Рубрика: Հայոց լեզու

Հայց լեզու

Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սմբուլ, սուսամբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Անբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Ամբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուր-տրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բանբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ ամպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն ամբարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը անբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:
Ալեհույզ էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիասը:  Գրակալի առաջ մտասույզ  նստած` քննախույզ հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զևսի արձանը: Նրա հոգին բզկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պարզկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հազկերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մզկիթների երկնասույզ մինարենիներին: Անհույս էր, թե գործերը հարթ  կգնան:
Պարտիզպանը Թիֆլիսից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույնզգույն ծաղիկներ և հետզհետե կտարածվեն շուրջբոլորը:
Ավտոբուսի պատուհանից հիպնոզված նայում էի շրջակայքի գեղեցկություներին: Որպիսի աննման տեսարան:
Որպեսզի պատկերացնես, աչքովդ պիտի տեսնես:

Որտեղ անհրաժեշտ է ը գրիր:

Դասընկերներով անակնկալ  մի որոշում կայացրինք, արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը: Ակընթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց: 
Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց, ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կարպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը: 
 Վերելքը դժվարին էր, բայց  ինքնըստիքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել, խոչընդոտները և չընկրկել: 
Լուսընկան նոր էր անհետացել երկնակամարից, երբ  հասանք հովվական  վրանների, որտեղ մեզ  հյուրընկալեցին ջերմորեն:  
Նախընտրեցինք չհանգստանալ և ոտքի վրա մի-մի  բաժակ  կամ ըմպելով` առաջ ընթացանք: 
Կորնթարդ բլրակները թվում էին  անվերջանալի;
 Որքան  բարձրանում էինք, սրընթաց գետակի ջրերն ավելի զուլալվում էին,  և մենք  մերթընդմերթ տեսնում էինք արևի տակ ցոլացող  կարմրախայտ ձկներին, որոնք,  ասում են ձկնկիթ են դնում բարձրանմատչելի  ակունքներում;  
Հետզհետե օրը ցրտեց, և  դաշտային բուսականության փոխարեն մեր առջև  փռվեցին Ալպյան գույնզգույն ծաղիկներ: 
Վերջապես սարի կատարին ենք: Ակնդետ նայում ենք հրաշալի  բնապատկերներին և սքանչանում:

Ընդգծիր բարդածանցավոր բառերը:
Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Լրացնել բաց թողնված տառերը` ջ, ճ կամ չ:
Զիջելով կնոջս ու զոքանչիս ցանկությունը՝ ամռանը ամբողջ  ընտանիքիս տարա Սոչի: Առաջին անգամ էինք լինում այնտեղ: Իսկական ծովափնյա քաղաք՝ գաղջ, բայց առողջարար օդով, լաջվարդ երկնքով, պչրուհու սեթևեթանքով նազով սոճիներով ու նոճիներով, պճնված ծաղկաստաններով լի չինական խառնիճաղանճ  վարդաթփերով, գաճաճ ալոճենիներով, որոնց միջև հանգիստ ճեմում են գույնզգույն թռչուններ, հատկապես` սիրամարգեր: Ողջ օրը`  աղջամուղջից մինչև ուշ գիշեր ծովափը լեցուն է հովեկներով: Միայն միջօրեին մարդիկ մի  կարճ ընթացք մինչև երեկո փախչում են լողափերից, ապա ամբողջ երեկոն դարձյալ անցկացնում այնտեղ: Երեխաներն ուրախ  թռչկոտում են, թրջում միմյանց, մխրճվում տաք ավազի մեջ: Սոչիում հանգստացողը չի զղջա, որովհետև որևէ խոչընդոտի չի հանդիպի ոչինչ չի աղճատի լիարժեք անհոգությունը: Ամեն ինչ կարելի է ձեռք բերել զեղչ գներով: Երեխաներիս սիրած վայրը գազանանոցն էր, ուր  կային դարչնագույն արջեր, եղջերուներ, վայրի խոզեր` իրենց գոճիներով ու  խոճկորներով, այծեղջյուրներ, փղեր` երկար կնճիթներով, նույնիսկ  չղջիկներ, բվեճներ, կարիճների տեսակներ: Հատկապես հետաքրքիր էին կապիկները, որոնք  մարդու պես քրքջում են,  քրթմնջում, հառաչում, կառչում ճյուղերից, իջնում, բարձրանում: Հրաշալի անցկացնելով ամառը` օգոստոսի վերջին հրաժեշտ տվեցինք Սոչիին:

Рубрика: Աշխարհագրություն

Աշխարահրություն

1․ Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Քիմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից տնտեսության <<սյուներից մեկը>>։Նրա արտադրանքը օգտագործվում են տնտեսության բոլոր բնագավառում և կենցաղում։Քիմիական արդյունաբերությունը սիթեզում և ստեղծում է այնպիսի նյութեր (Պլաստմասաներ,պոլիմերներ,քիմիական մանրաթել և այլն),որոնք բնության մեջ չեն լինում։Նրա հումքային բազան է հանքային նյութեր (աղեր,ծծումբ,ֆոսֆորիտներ)օրգանական ծակման վառելանյութեր և ինչպես նաև արդյունաբերական թափոններ։

2․ Նշել քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։

Քանի որ քիմիական արդյունաբերության համար հումք կարող են հանդիսանալ տարբեր բնական ռեսուսրներ և թափոններ, ապա գործարանները կառուցվում են հիմնականում հաշվի առնելով բնառեսուրսային, էկոլոգիական, տնտեսաաշխարհագական դիրքի գործոնները (հանքավայրերին մոտ, թափոններին մոտ՝ այլ գործարաններին կից) և ունեն լայն աշխարհագրություն:Բացի դրանից քիմիական արդյունաբերության զարգացման գլխավոր նախադրյալներներն են,

Հումքի առկայությանը։

Էժան քլքկտրաեներգիաի առկայությունը։

Մետաղաձուլության թափոնները։

Քիմիական արտադրանքի պահանջարկը։

Բարձրորակ քիմիկոս կադրերի առկայությունը։

3․ Ի՞նչ դեր ունի թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Թեթև և սննդի արդյունաբերությունները ապահովում են բնակչության բազմազան պահանջները սննդամթերքով, հագուստով, կոշկեղենով, տրիկոտաժով, ամենորյա օգտագործման կենցաղային իրերով։Հատկանշական է որ այս ճուղերը աչկի չեն ընկնում ոչ նյութատարությամբ, ոչ էլ էնէրգատարությամբ։Դրա համար էլ ավելի բնորոշ է աշխատատարությունը։

4․ Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություն ունի սննդի արդյունաբերությունը։ Նշե՜լ դրանց տեղաբաշխման սկզբունքներն ու բնորոշ գծերը։

Քանի որ սննդի արդյունաբերությունը ապահովում է բնակչության պահանջը սննդամթերքի գծով այդ պատճառով էլ այն առկա է աշխարի բոլոր երկրներում։Տարբերությունը արտադրվող պարենի տեսականու և քանակի մեջ է։Քանի որ սննդի արդյունաբերության արտադրանքը ունի ամենօրյա սպառում,այն չի կարող առաքվել հեռու վայրերից։Այդ պատճառով էլ մարդկանձ անհրաժեշտ պարենամթերքի մեծ մասի արտադրությունը կազմակերպվում է տեղում,սպառման վայրերի մոտ։

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփգորգածածկսևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

3.Բաց թողած տեղում գրիր է կամ ե:
Մանրէ, հետմիջօրե, անէանալ, այժմեական,Սևանհէկ, ծովեզր, հրեշ, գոմեշ, նախօրե, մանրէաբան, հնեէագետ, անէություն, ջրեջք, ամենաէական, դողէրոցք, երբևէ

4. Բաց թողած տեղում գրիր օ կամ ո:

արծաթազօծ, պնդողակ, գիշերուզոր, ընդօրինակել

միջօրեական, յուրօրինակ, նորօրյա, արջաորս

հակաօդային, անօթևան, առօրյա, ովքեր

փոխոգնություն, օրեցօր, ապօրինի, պարզորոշ

5.Ո՞ր դարձվածքի դիմաց գրվածը նրա իմաստի ճիշտ բացատրությունը չէ․

գլուխ խոնարհել- հնազանդվել, ենթարկվել

բախտ վիճակվել-հաջողություն ունենալ, լավ բանի հանդիպել

դպրոց անցնել- կենսափորձ՝ հմտություն ձեռք բերել

տեղի տալ- առիթ տալ, պատրվակ հանդիսանալ։