Կարդալ Վ. Սարոյանի «Կարճ պատմվածքները» վերլուծել դրանցից մեկը։
ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆԱ ԱՊՐԻ
Տանը ինձ մի կատու է ընկերակցում` թափառող ծղրիդների և սարդերի հետ միասին: Զվարճանում եմ, երբ տեսնում եմ կատվին, իր հերթին` նաև ծղրիդին, իսկ երբ սարդը բանտարկվում է լոգարանի խողովակի մեջ և ահագին չարչարվելուց հետո` մոտ տասը ժամ, համոզվում է, որ անկարող է մագլցել խողովակի պատի ճերմակ Աննապուրնան ի վեր, եկեք այդ անունը տանք դրան, ես թղթով վերցնում եմ սարդին և ազատագրում եմ նրան: Ուզում եմ, որ նա ապրի: Ինչո՞ւ: Որովհետև ինքս եմ ուզում ապրել: Արդյո՞ք սա կյանքի ծարավի բավական կեղծ ծիսակարգ է բոլոր արարածների համար` ի լրումն այդ մասին վերջին տեղեկություններին, ասելիքը ո՞րն է: Կյանքը փրկելու այս առասպելաբանությունը նորությո՞ւն է ինձ համար: Ոչ, սա վերադարձ է դեպի սկիզբը, այդքան բան, և ես կարող եմ կասկածել, որ այդ զգացումն այս կամ այն չափով գոյություն ունի յուրաքանչյուրիս մեջ, բոլորիս մեջ, ամեն տեղ: Մարդը, որ տառապում է քաղցկեղով, ինչը հաստատվել է լաբորատոր հետազոտությունների արդյունքում, ծանոթ է անհանգստության նոր տեսակին: Նրան չի հուզում, այսպես ասած, ինքնաթիռը կկործանվի՞, թե՞ ոչ: Ավելի շուտ նրան հետաքրքրում է, թե ե՞րբ կկործանվի: Եվ այդ դեպքում այս մարդն ի վիճակի կլինի չանտեսել ավելի հեշտ միջոցի գոյության հնարավորությունը. նախքան ինքնաթիռի կործանումը, նա` ինքը, այսպես ասած, կնախաձեռնի կործանումը` նախականխելով այդ ախտն ու անէացում-մահը (և ա-ով սկսվող ու դրա հետ կապված մյուս բոլոր-բոլոր բառերը` անիծյալ, արգահատելի, ահավոր, ախտավոր, աղտոտ, անարժանապատիվ): Միևնույն ժամանակ, և կրկին միևնույն ժամանակ, և մշտապես դարձյալ միևնույն ժամանակ չմարելով հավատի, նվազող սպասումի, վերադարձի հնարավորությունը, կամ քաղցկեղի անբացատրելի դադարեցումը կամ դրա զարգացման արգելակումն ու ընդհատումը, քաղցկեղի տարածման միտումի անկումը, ինչպես նաև ինչ-որ բանի հավանականությունը սեփական բնույթի, բնավորության, անցյալի, ճշմարտության և ճակատագրի մեջ, թե կհամոզվի, որ ինքն ապրում է այնքան, որքան իրոք ցանկանում է, նույն բանը` ինչպես միշտ, և որ իր բոլոր կապերից, ընտանիքից, աշխարհից և ինքն իրենից հրաժարվելու իրական միջոցը կլինի անհասկանալի, ինչպես եղել է միշտ, որպես էական հավաստումը լոկ վերապրածների, եթե այդպիսիք կան: Հիմա մեզնից մի փոքրիկ խումբ է մնացել: Զաբելը մահացավ ոսկրի կամ ոսկրածուծի քաղցկեղից, անցյալ սեպտեմբերին, մեր չորսը նվազեցնելով-հասցնելով երեքի: Նույնիսկ այս պարագայում` էլի վատ չէ: Մնացած երեքը երեխա չեն, չնայած նրանցից յուրաքանչյուրը ժամանակին եղել է: Կոզետն ութսունմեկ տարեկան է և համարյա կուրացել է, չնայած դեռևս ինքնուրույն է գոյատևում, անզավակ, քանի որ երբեք չի ամուսնացել: Հենրին յոթանասունհինգ է և նույնպես կուրանում է, բայց այլ առումներով առույգ է, քանի որ ամեն առավոտ կես ժամ առողջարարական մարմնամարզություն է անում, ամուսնացած է, ապրում է երկրորդ կնոջ հետ, երբեմն նրանց է այցելում որդին և որդու որդին և Հենրիի առաջին ամուսնությունից ծնված ամուսնացած դուստրը, որն իր հերթին երեք կամ չորս զավակներ ունի, որոնց սակայն հետը չի բերում, որպեսզի իրենց պապիկին տեսնեն` հենց պապիկի խնդրանքով` հարգելով նրա երկրորդ կնոջը: Եվ վերջինը այս գրողն է, համարյա յոթանասուներկու տարեկան, որ երեսունյոթ տարեկան որդի ունի` երկու դուստրերի և մեկ որդու հայր, և մեկ դուստր` երեսունչորս տարեկան, չամուսնացած, անզավակ, և անհավանական է, թե երբևէ կամուսնանա, և քիչ հավանական է, որ երեխա կունենա: Զաբելը հինգ զավակ է թողել, բոլորն էլ ամուսնացած են և սեփական զավակներն ունեն: Սա է 1874-ին ծնված Արմենակ Սարոյանի և Բիթլիսում նրա հարսնացուի` Թագուհու, նույնպես Սարոյան, ծնված 1882-ին, կամ մենք ենք այդպես կարծում, և նրանց երկու դուստրերի և երկու որդիների արդյունքը: Ենթադրում եմ, ճիշտ եմ հաշվել, ոչինչ բաց չեմ թողել: Արմենակն ու Թագուհին ներգաղթել են Նյու Յորք, Էլլիս կղզին, ստորին Մանհեթեն, Պատերսոն, Նյու Ջըրսի և, ի վերջո, Կալիֆոռնիա: Թագուհին իր երկու դուստրերին Բիթլիսից քարշ է տվել մինչև Էրզրում, որտեղ 1905-ին, հենց ճանապարհին, ինքն իրեն և իր դուստրերին ընծայել է Հենրիին, ում էլ իր հերթին հետները Էրզրումից տարել են Տրապիզոն, Կոստանդնուպոլիս, Աթենք, Մարսել, ապա գնացքով հասել են Հավր և ի վերջո նավով` քսանմեկ կամ քսաներկու օրում, Էլլիս կղզին, և բացարձակապես ոչինչ չեն հիշում այդ ուղևորության մասին: Ամեն բան գրեթե ամբողջությամբ ջնջված է նրանց հիշողությունից, հավանաբար այդպես էլ պետք է լիներ, իսկ Հայաստա՞նը, ցե՞ղը, մշակո՞ւյթը, լեզո՞ւն, մտքի և հոգու գերազանցության բուռն ցանկությո՞ւնը, նաև` գոյատևելո՞ւ ցանկությունը:
Վերլուծություն
Վիլյամ Սարոյանի «Ես ուզում եմ, որ նա ապրի» պատմվածքը բացահայտում է կյանքի և մահվան թեման գլխավոր հերոսի փորձառությունների միջոցով, ով հուսահատ հույս ունի սիրելիի փրկության համար: Պատմությունն արտացոլում է անխուսափելի կորստի առջև ծառացած մարդու ներքին հակամարտությունը և կյանքը պահպանելու նրա ցանկությունը՝ չնայած ճակատագրի առջև անզորությանը:
Գլխավոր հերոսը խորը ցավ է ապրում, բայց շարունակում է հավատալ հրաշքներին։ Նրա աղոթքը դառնում է հավատքի և հույսի խորհրդանիշ: Սարոյանն ընդգծում է մարդասիրության և կարեկցանքի կարևորությունը, նույնիսկ երբ մարդուն առերեսվում են կյանքի ամենամութ կողմերը։
Պատմության ոճը պարզ է, բայց հույզերով լի։ Սարոյանը լակոնիկ արտահայտությունների միջոցով փոխանցում է հերոսի ներաշխարհը՝ ստիպելով ընթերցողին կարեկցել և մտածել կյանքի արժեքի մասին։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է սիրո, հույսի և ամրության կարևորությունը նույնիսկ ամենադժվար պահերին:
